Գլխավոր Ավելին
Դիմածնոտային
Դիմածնոտային

Կլինիկայի ղեկավար՝ Արթուր Վ. Պապիկյան, բ․գ․թ․, դոցենտ 

Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունքը դոցենտ․ Ա․Վ․ Պապիկյանի ղեկավարությամբ գործում է արդեն 30 տարի և հիմնվել է Արմենիա ՀԲԿ-ում: 2018 թվականի հոկտեմբերից իր գործունեությունը ծավալում է Միքայելյան համալսարանական հիվանդանոցում՝ որպես դիմածնոտային վիրաբուժության կլինիկա: Կլինիկան համարվում է բազմապրոֆիլ դիմածնոտային վիրաբուժության կլինիկա , որտեղ կատարվում են տարատեսակ վիրահատական միջամտություններ՝ սկսած բերանի խոռոչի փոքր վիրահատական միջամտություններից վերջացրած դիմածնոտային շրջանի բարդ ռեկոնստրուկտիվ վիրահատություններով։
Միքայելյան համալսարանական հիվանդանոցի դիմածնոտային վիրաբուժության կլինիկան հանդիսանում է ԵՊԲՀ-ի բազա, որտեղ իրենց գործունեությունն են ծավալում ամբիոնի (դոցենտ, դասախոս, ասիստենտ) աշխատակիցները: Կլինիկական օրդինատորները, ուսանողները անցկացնում են ուսումնական և պրակտիկ գործունեություն:

Մեր ծառայությունները
•Բերանի խոռոչի փոքր ծավալի վիրաբուժական միջամտություններ (ցանկացած բարդության ատամի հեռացում , ապեկէկտոմիա , կիստաների և նորագոյացությունների հեռացում, բերանի խոռոչի նախապատրաստում պրոթեզավորմանը , ցանկացած բարդության ատամնային իմպլանտացիա և այլն )
•Դիմածնոտային շրջանի բորբոքային հիվանդությունների բուժում ( աբսցես, ֆլեգմոնա, սինուսիտներ , թքագեղձի բորբոքային հիվանդություններ , ՔՍԾՀ բորբոքային հիվանդություններ , լիմֆադենիտներ և այլն )
•Դիմածնոտային շրջանի վնասվածքների բուժում (փափուկ հյուսվածքների վնասվածքներ , ծնոտների կոտրվածքներ , այտոսկրի և այտաակնակապճային շրջանի կոտրվածքներ , քթոսկրերի և քթի միջնապատի կոտրվածքներ, ատամների և ծնոտի հոդախախտ և այլն)
•Պլաստիկ միջամտություններ ( ռինոպլաստիկա, օտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա, Բիշայի ճարպամարմնի հեռացում , դեմքի մաշկի ձգում, կրկնակզակի վերացում, պլատիզմոպլաստիկա, լիպոսակցիա, լիպոֆիլինգ, շրթունքի ծավալի վիրահատական մեծացում և այլն )
•Գլխի և պարանոցի ուռուցքային հիվանդությունների բուժում
•Գլխի և պարանոցի ռեկոնստրուկտիվ վիրաբուժական միջամտություններ